ԱՄՆ-ի մասնակցությունն Ադրբեջանի էներգետիկ նախագծերին կախված է ոչ միայն ցանկանությունից, այլ նաեւ կողմերի հնարավորությունից: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն ամերիկյան ընկերություների հետաքրքրվածության մասին մասնակցել  էներգետիկ ոլորտում ադրբեջանական նախագծերին:

Հասկանալի է, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր շահերն ունի, նշել է Մակարովը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր պատկերացումներն ունի, թե ով եւ ինչ պայամաններում կարող է մասնակցել երկրի տնտեսական նախագծերին: Ինչպես նշել է քաղաքագետը, ԱՄՆ-ը ցույց է տալիս պատրաստականությունը մասնակցել դրանց, սակայն հստակ տեղեկություններ չկան: «Ցանկություն կա: Խոսքը հնարավորությունների մասին է: Երբ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ցանկություններն ու հնարավորությունները համընկնեն, հնարավոր կլինի խոսել ավելի խորը տնտեսական մասնակցության մասին»,- նշել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին, քաղաքգետը նշել է, որ ջանքերը երեք ուժերի հավասարակշռության պահպանման սահմաններում են: «Համապատասխանաբար, կողմերի տնտեսական ձգտումները կհավասարակշռվեն կամ հակառակը»,- նշել է Ալեքսանդր Մարգարովը: