Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին իր պատկերով ադրբեջանական գորգ են նվիրել: Շվարցենեգերը հանդիպել է Լոս-Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության աշխատակիցների հետ: Նահանգապետին իր պատկերով ձեռագործ գորգ են նվիրել, որը պատրաստել է ադրբեջանցի Մուշֆիգ Բաբաեւը, ասված է գլխավոր հյուպատոսության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը եւ հյուպատոս Էլման Աբդուլլաեւը երախտագիտություն են հայտնել նահանգապետին՝ Հանրապետության օրվա շնորհավորանքների համար:

Իր հերթին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Շվարցենեգերը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը միջմշակութային երկխոսության մեջ եւ հույս հայտնել, որ Վաշինգտոնը հարաբերություններ կստեղծի Ադրբեջանի եւ այլ առանցքային գործընկերների հետ՝ երկրաժամակետ հիմքի վրա: