Հայաստանի ոստիկանության` Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Պ. Ղալթախչյանը յուրացման միջոցով համայնքի բյուջեից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 594 791 դրամ գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն:




























