«Ocean's Seven» լողալու մարաթոնի մասնակիցը երկար կհիշի իր 8-ժամյա լողը, երբ նա հատում էր Կուկի նեղուցը, նրանով հետաքրքրվեց շնաձուկը: Բարեբախտաբար, օգնության շտապեց դելֆինների խումբը:

Բրիտանացի լողորդ Ադամ Ուոքերը, նկատել է շնաձկան լողակը: Հանկարծ նրան շրջապատել են դելֆինները, որոնք փակել են բոլոր կողմերից եւ պատնեշել շնաձկանը:

Բրիտանացու խոսքով, կարելի էր մտածել, թե 10 կաթնասունները զվարճանում են, սակայն խումբը ուղեկցել է նրան մեկ ժամ, քանի դեռ վտանգը չի անցել: Լողորդը վստահ է, որ դելֆինները ոչ թե պարզապես զվարճանում էին, այլ շրջափակել էին իրեն՝ շնաձկից փրկելու համար, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը: