Երկու շաբաթ առաջ բրիտանական Նոթինգհեմ քաղաքի բնակչուհու կատուն՝ Փրինսես անունով, կորել էր:
Երեք երեխաների 40-ամյա մայր Ջուլի Թենսլին օրեր շարունակ շրջել է քաղաքի փողոցներով՝ փորձելով գտնել կատվին: Հերթական շրջայցի ժամանակ նա նկատել է, որ վառվում է մեքենայի՝ սառեցման հեղուկի մակարդակի ցուցիչը:
Պարզվել է, որ կենդանին հաջողացրել էր մտնել մեքենայի կապոտի տակ, սակայն դուրս գալ չէր կարողացել: Երկու շաբաթ կատուն ակամայից մասնակցել է իր որոնումներին, մինչ սովը ստիպել էր կրծել հեղուկի խողովակը:
Կինն ինքնուրույն չի կարողացել կատվին հանել, եւ նրան օգնության է եկել պատահական մի անցորդ, ով 45 րոպեում հազիվ հանելէ կատվին մեքենայի կապոտի միջից: Mirror-ի փոխանցմամբ, այժմ կինը պետք է վճարի մեքենայի վերականգման համար մոտ 450 դոլար:






























