Շաբաթ գիշերը Չինաստանի հյուսիսարեւմտյան Շենսի նահանգի Յանիան քաղաքում նավթի ցիստեռնների պայթյուն է տեղի ունեցել, տուժել է երեք մարդ, հայտնել են տեղի փրկարարները:

Միջադեպը տեղի է ունեցել 01:48-ին` Շենսի նահանգի Յանիան քաղաքի  «Յանչան» նավթավերամշակման գործարանում, երեք մարդ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, փոխանցում է «Սինհուան»:

Միջադեպից հետո կրակը մարելու համար ժամանել են 120 հրշեջ՝  33  մեքենաներով: 06:00-ին հրդեհն արդեն տեղայնացվել էր: 900 տեղի բնակչի հաջող տարհանել են:

Յանիան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել` գետի ջրերը աղտոտումից փրկելու համար: