«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ, ըստ էության, վերջին պահին Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ։ Խոսքը այն կառույցի մասին է որի ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում Աղվան Հովսեփյանը։

Օրենքի նախագծի քննարկումը անընդհատ հետաձգվում էր, եւ օրակարգում ընդգրկվելն ամենեւին չի երաշխավորում, որ առաջիկա շաբաթում ԱԺ-ն կհասցնի այն քննարկել։

Բանն այն է, որ առաջիկա «քառօրյան» ըստ էության «եռօրյա» է լինելու, որովհետեւ հինգշաբթի մայիսի 1-ը, ոչ աշխատանքային օր է, եւ ԱԺ-ն նիստ չի կարող անել։ Բացի այդ նախատեսված է մի շարք հարցերի հրատապ քննարկում Սեւանի մասին օրենք, պարտադիր կուտակային, Աժ նախագահի ընտրություն։

Այնպես որ. հավանական է, որ Աղվան Հովսեփյանը դեռ ստիպված լինի ահագին սպասել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում