ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան թույլ «մերժված պետություն» է, փոխանցում է Agence France-Presse-ը:

«Փհենյանի կողմից միջուկային սպառազինությունն ավելացնելը միայն ամբողջական մեկուսացման է տանում», — ասել է Օբաման:
Ըստ նրա` ներկայումս ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միությունը «ավելի ուժեղ է, քան երբեւէ»: «Մենք չենք ամաչում օգտագործել մեր ռազմական հզոությունը մեր դաշնակիցների եւ մեր պաշտպանության համար», — ընդգծել է Օբաման, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Օբաման Հյուսիսային Կորեայի իշխանություններին նախազգուշացրել էր զերծ մնալ միջուկային փորձարկումներից: Նա ընդգծել էր, որ ԿԺԴՀ-ի նման քայլը միանշանակ արձագանք կունենա համաշխարհային հանրության կողմից: