ԱՄՆ-ի Միլֆորդ քաղաքում դպրոցներից մեկի 16-ամյա աշակերտը սպանել է համադասարանցի աղջկան, որը հրաժարվել էր իր հետ գնալ ավարտական հանդեսին, հայտնել են ոստիկանները: 

Ողբերգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին` դպրոցի միջանցքում: Պատանին, որի անունը քննությունը չի բացահայտվում, քանի որ  չափահաս չէ, հարձակվել է 16-ամյա Մարեն Սանչեսի վրա եւ մի քանի անգամ հարվածել պարանոցի հատվածում: Ոստիկանությունը չի հայտնում` տղան զենք ունեցել է, թե ոչ: 

Աղջիկն անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հանցագործը ձերբակալվել է: Ավարտական հանդեսը պետք է տեղի ունենար այսօր երեկոյան, այն հետաձգվել է: