Փրկարարներին հաջողվել է դուրս բերել 13 աշխատողի, նայդ թվում` ՉԺՀ-ից մի քաղաքացու, որոնք ուրբաթ հայտնվել են գետնի տակ` Նեպալի արեւմտյան հատվածում սողանքի պատճառով: Ապրիլի 26-ին տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ եւս երեք մարդու ճակատագիր անհայտ է մնում:
«Որոնողական աշխատանքները շարունակվում են, մասնակցում են ոստիկանները եւ զինվորականները», - հայտնել է փրկարարական ծառայության ներկայացուցիչը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Կատմանդուից 250 կմ հեռավորության վրա գտնվող շինարարական հրապարակում:




























