Ավստրալիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի զինվորականների հետ համատեղ գործողություն են ծավալել, որի արդյունքում ծովային ճանապարհով մատակարարվող հերոինի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել` 1 տոննայից ավելի, հայտնում է Agence France-Presse-ը:
Ըստ նախնական գնահատման` 170 միլիոն եվրո արժողությամբ թմրանյութերը հայտնաբերվել են արագանավում` Արեւելյան Աֆրիկայի ափից 48 կմ հեռավորության վրա, Քենիայի եւ Տանզանիայի մոտ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ըստ Թագավորական նավատորմի հրամանատար Ջերեմի Բլանդենի` գործողությունը զգալի հարված կհասցնի թմրանյութերի մատակարարներին: Ավստրալիայի զինվորականները ոչնչացրել են առգրավված բեռը:




























