Ավստրալացի ուղեւորը, որը փորձել էր նախօրեին ներխուժել Virgin Australia ավիաընկերության Բրիսբեն-Բալի չվերթի օդանավի օդաչուների խցիկ, տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, հաղորդել է «Անտարա» գործակալությունը:
Ավելի ուշ առողջության վատթարացման պատճառով նրան տեղափոխել են այլ հիվանդանոց, հայտնել է Բալիի նահանգի վարչակազմի մամուլի ծառայության ղեկավար Հերի Վիյանտոն:
Հայտնի չէ, արդյո ք ավստրալացին գտնվել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Բալիի միջազգային օդանավակայանի դիսպետչերները Boeing 737-800 օդանավի վայրէջքից մեկ ժամ առաջ օդանավը փախցնելու ահազանգ է ստացել: Ավելի ուշ պարզվել է, որ 28-ամյա ավստրալացի Քրիստոֆեր Լոքլին փորձել է ուժով ներխուժել օդաչուների խցիկ, ինչն էլ նման ահազանգ հնչեցնելու պատճառ է դարձել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը թռիչքից առաջ մեծ քանակությամբ ցավազրկող է ընդունել: Նա պարզապես օդաչուների խցիկը շփոթել է զուգարանի հետ:
Օդանավի անձնակազմին հաջողվել է ուղեւորին ձեռնաշղթաներ հագցնել, եւ վայրէջքից առաջ նրան հանձնել են ոստիկաններին: Օդանավի օդաչուներն ու անձնակազմի անդամները չեն տուժել:




























