Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 01.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կենտրոն թաղամասի թիվ 1 շենքի մոտակա անասնագոմում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթգծի կայարան փողոցի թիվ 31/1 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.21-ին, մարվել՝ 03.48-ին: Մասամբ այրվել է Ն. Ու.-ի անասնագոմը՝ 60 քմ:




























