Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տարոնցի փողոցի թիվ 3 շենքից քաղաքացի է ընկել մոտակա մեկ հարկանի շինության տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 29-ամյա Վ. Տ.-ն ընկել է Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի մոտակա կիսակառույց շինության տանիքին եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, սակայն մահացել է: