Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.11-ին, մարվել՝ 04.45-ին: Ամբողջությամբ այրվել է Վ. Ս.-ի տան տանիքը ՝ 150 քմ:


























