Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 25-ին, ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վ. Պ.-ը գնացել է դաշտ՝ աշխատանքի եւ չի վերադարձել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի եւ վատ տեսանելիության պատճառով եւ կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Ապրիլի 26-ին ժամը 09.10-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























