Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ծիծաղեցրեց տեղեկություններն այն մասին, թե ինքը զրկվելու է իր պաշտոնից:

«Դա ո՞ւմ ցանկությունն է: Չկա նման բան: Ես այս պահին Դանիայում եմ: Եկել եմ մասնակցելու խաչքարի բացման արարողությանը, ինչպես նաեւ Օդեր քաղաքի հետ համագործակցության պայմանագիր ստորագրելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետը:

Նշենք, որ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնանկության մասին դեռ հունվարից էր խոսվում: «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տվյալներով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ էին մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ հայտնի Նովոն:

Հիշեցնենք, որ այսօր էլ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել է. «Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր. «Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սեւանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, եւ նրա շնորհիվ էր, որ քաղաքապետի  պաշտոնը ստացավ:  Ի դեպ, «վտանգավոր գոտում» են նաեւ Վայոց Ձորի, Արմավիրի եւ Տավուշի մարզպետները»։