Անտվերպեն քաղաքի Բուսաբանական այգում ապրիլի 30-ին հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Եվա Ռիվասը ծիրանի ծառ է տնկել, որն իր հետ Հայաստանից Եվրոպա էր բերել: Ծառի անունը վահանակի վրա կգրվի Prúnus armeniáca:

Այգու տնօրենը իր խոսքում հույս է հայտնել, որ չնայած Հայաստանի ու Բելգիայի կլիմայական պայմանների տարբերությանը, ծառը բերք կտա և խոստացավ խնամել այն: Ծառատունկը հնարավոր է դարձել Ինտերնացիոոնալ Կոմիտեի (Internationaal Comité) Անտվերպենի գրասենյակի համակարգող Նաիրա Վարդանյանի աջակցությամբ: