Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, վթարի հետեւանքով «ՎԱԶ-2108»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։




























