Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 51-րդ կմ-ին, ապրիլի 26-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել փոսի մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 76-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։




























