Կապան-Քաջարան ճանապարհի 1-ին կմ-ին, ապրիլի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21015»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կատարվում է քննություն։