Ապրիլի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


























