Ապրիլի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից՝ 5-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, սպանության եւ բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպք:

Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: