Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատը կհասնի նախկին ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ Վահրամ Մկրտչյանին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Վահրամ Մկրտչյանն այսօր՝ ապրիլի 26-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կվերցնի մանդատը: Բացի նրանից՝ այսօր պատգամավորական մանդատը կվերցնի նաեւ Գագիկ Մելիքյանը՝ փոխարինելով Դավիթ Հարությունյանին, որն այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է:

Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ Վահրամ Մկրտչյանը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի («Ֆլեշի Բարսեղ») «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է: