ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 16:00-ին, որից հետո էլ ՀՀԿ Խորհրդի նիստը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

Սպասվում է, որ հենց խորհրդի նիստից հետո կհրապարակվի Աժ նախագահի եւ նոր նախարարների անունները:

Նշենք, որ ամենահավանական թեկնածուն Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է: