Երեւանում, ապրիլի 25-ի լուսադեմին, մի խումբ տղաներ, որոնց հետ եղել է նաեւ մի աղջիկ, վիճաբանության են բռնվել Չարենցի փողոցում գտնվող «Ակապելլա» ակումբի մերձակայքում: Բանը հասել է թեժ ծեծկռտուքի:

Սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ: Ծեծկռտուքը հնարավոր է եղել հանդարտեցնել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների միջամտությամբ, ովքեր բոլորին, այդ թվում աղջկան, բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Թե ինչ ընթացք է ստացել միջադեպը NEWS.am-ի թղթակիցը փորձել է ճշտել ոստիկանությունից, որտեղից միայն հաստատելով տեղի ունեցածը, նշել են, որ հետաքննություն է կատարվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: