Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 25-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա:


























