Անհայտ չարագործը ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում առեւանգել է 9-ամյա Վիլի Մայրիքին, բայց փոշմանել է եւ բաց թողել երեխային: Դպրոցականը երեք ժամ շարունակ երգել է ավետարանչական սաղմոսներ՝ նախ կատաղեցնելով առեւանգողին, այնուհետ՝ ստիպելով զղջալ: Դեպքը կատարվել է Զատկից ոչ շատ ժամանակ առաջ, հայտնում է UPI-ը:
Վիլի Մայրիքը շանը զբոսանքի էր տարել, երբ նրան մեքենա է խցկել անհայտ տղամարդը՝ հրամայելով ոչ մի շշուկ չարձակել: Դպրոցականը մեքենայում սկսել է երգել ավետարանչական Every Praise երգը՝ ուշադրություն չդարձնելով տղամարդու սպառնալիքներին ու անեծքներին
Արդյունքում տղամարդը չի համբերել եւ տղային իջեցրել է մեքենայից՝ հորդորելով ոչ ոքի ոչինչ չասել: Երեխան բարեհաջող տուն է վերադարձել: Ոստիկանությունը որոնում է հանցագործին, որի ֆոտոռոբոտը ստեղծվել է Վիլիի նկարագրությամբ, փոխանցում է Amic.ru-ն:
Կատարվածի մասին տեղեկանալով՝ Մայրիքին անձամբ շնորհավորել է Every Praise-ի հայտնի կատարող Հեզեքիա Ուոքերը: Նա հատուկ Նյու Յորքից Ատլանտա է մեկնել: Նա եւ Վիլին քաղաքի բապտիստական եկեղեցում երգել են Every Praise-ը՝ հավատացյալների հիացական բացականչությունների ներքո:




























