Մայիսի 1-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Անիի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դեմքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Վոլոդյա Խ.-ն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խմբին Վոլոդյա Խ.-ի եղբայրը` 1956 թ. ծնված Վահան Խ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, տան բակում իրեն պատկանող «ԻԺ-32» 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանից անզգուշությամբ կրակ է արձակել շան ուղղությամբ, ինչի հետևանքով փամփուշտի կոտորակներից դիպել են եղբոր դեմքին և պատճառել նշված վնասվածքը:
Վոլոդյա Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:




























