Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղա¬մասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել՝ 16.09-ին: Այրվել է ննջասենյակի գույքը (մոտ 10 քմ):