Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակ մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում օձ է նկատվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:



























