Ազգային ժողովի Հայ Յեղափոխական դաշնակցությունը ապրիլի 28-ին ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ իր թեկնածուին չի առաջադրի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մենք նոր թեկնածու չենք առաջադրելու, իսկ թե ինչպես կքվեարկենք, կքննարկենք քառյակի հետ, կփորձենք միասնական դիրքորոշում ձեւավորել եւ միանման քվեարկել»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ապրիլի 26-ին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իրենք առաջադրում են Գալուստ Սահակյանին, որը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է:



























