Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գալուստ Սահակյանը դեռ չի ցանկանում խոսել իր ԱԺ նախագահ դառնալու մասին, քանի որ «պատշաճ չի համարում»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Հիմա չեմ ցանկանում խոսել այս ամեն ինչի մասին: Ամսի 28-ին ընտրվեմ, այդ մասին կխոսեմ: Ինքներդ էլ հասկանում եք, որ հիմա պատշաճ չէ այդ մասին խոսելը»,- ասաց նա:
Մեր հարցին, թե երբ է առաջարկը ստացել եւ արդյոք հեշտ է կայացրել որոշում, Գալուստ Սահակյանը չպատասխանեց` խնդրելով սպասել մինչեւ քվեարկությունը:
Նշենք, որ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից անմիջապես հետո Սահակյանն անմիջապես հեռացավ մեկ այլ մեքենայով:
Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ապրիլի 26-ին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իրենք առաջադրում են Գալուստ Սահակյանին, որը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է:




























