Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 19.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 06 LO 213 համարանիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բերդավան (Հ-26) ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարներն ուղղել, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարացրել վառելիքի արտահոսքը:



























