NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Սեհիմ Իդիզի հոդվածը, որը հրապարակվել է «Al-Monitor»-ում:
Վերլուծաբանների պակաս չի զգացվում՝ թուրք, հայ եւ այլ, ովքեր պնդում են, որ Էրդողանի հայտարարությունն ուղղված է միայն Վաշինգթոնի խաղաղեցմանն իրադարձությունների 100-ամյակի նախօրեին, որոնք շատ ամերիկացիներ նույնպես համարում են թուրքերի կողմից իրագործված ցեղասպանություն, ինչպես նաեւ նրան, որպեսզի կանխի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից այս կապակցությամբ հակաթուրթական բանաձեւի ընդունումը:Հայերի եւ թուրքերի միջեւ սուր վեճը, որը հաճախ բացասաբար է ազդում Անկարայի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վրա, շարունակում է գոյություն ունենալ այս երկու ժողովուրդների միջեւ:
Թեման խանգարում է Թուրքիային հարաբերությունն հաստատել հարեւան Հայաստանի հետ՝ չնայած երկու կողմը ներկայացնող տարբեր քաղաքացիական խմբերի բարի կամքի դրսեւորման քայլերին՝ այդ թվում նաեւ գործարարների, գիտնականների, լրագրողների, դերասանների եւ գրողների կողմից:Մամուլի հաղորդագրություններն այն մասին, որ Անկարան հետագա քայլերն է ուսումնասիրում Էրդողանի ուղերձի հիման վրա Երեւանի հետ հարաբերություններ կարգավորման համար, Բաքվում զարմանք են առաջացրել: Ադրբեջանը Հայաստանին երդվյալ թշնամի է համարում, քանի որ 1990-ական թվականների սկզբին Մոսկվայից անկախություն ստանալուց հետո պատերազմում էր նրա հետ Լեռնային Ղարաբաղի համար:
Պարզ չէ, թե փակուղային այս իրավիճակը երբ կկարգավորվի, նույնիսկ եթե Անկարայի ու Երեւանի միջեւ երկկողմանի խնդիրները կարգավորվեն, Էրդողանը որոշակի պարտավորություններ ունի Ադրբեջանի հանդեպ Լեռնային Ղարաբաղի հարցում: Հաշվի առնելով Բաքվի ազդեցությունը Թուրքիայում տիրող տրամադրությունների վրա՝ Էրդողանը կարող է միայն այսքանն անցնել Երեւանի հետ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չկայանա: Սակայն սա մոտ ապագայում հնարավոր հեռանկար չի թվում:




























