Լոռու մարզում այսօր՝ ապրիլի 27-ին, առավոտյան ժամը 09.30-ին վերսկսվել են 77-ամյա անհետ կորած տղամարդու որոնողափրկարարական աշխատանքները:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից եւ չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել էին Սվերդլով գյուղում:

Դեպքի վայր էին մեկնել 5 հրշեջ-փրկարար եւ «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար:

Ապրիլի 25-ի երեկոյան որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին անբարենպաստ եղանակի եւ վատ տեսանելիության պատճառով, երեկ նույնպես որոնումները որեւէ արդյունք չէին տվել: