Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում վերանշանակել է Արմեն Գեւորգյանին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով, Սարգսյանը այսօր՝ ապրիլի 27-ին որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին նշանակել փոխվարչապետ:
Նշենք, որ Արմեն Գեւորգյանը 2008 թվականից զբաղեցնում է տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը:




























