Փրկարար ծառայությունն ապրիլի 27-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ գազալցակայանի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի 34AQ784 պետհամարանիշի բեռնատար ավտոեմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է «Մ-14» միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Մասրիկ հատվածի 6-րդ կմ-ին՝ Մեծ Մասրիկ գետի ափին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված:




























