Փրկարար ծառայությունն ապրիլի 27-ին, ժամը 23.37-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է Դեբեդ գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել Դեբեդ գետը:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ` 1979 թ. ծնված Ա. Ղ.-ին, ով տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: