Այսօր՝ ապրիլի 28-ին մեկնարկում է Հայաստանի Ազգային Ժողովի հերթական քառօրյան:
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 100 հարց, միջազգային 18 պայմանագիր, որոնք հաստատվելու են այսօր կայանալիք նիստում:
Քննարկվելիք հարցերից են նաեւ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում ՍԴ հանձնարարականով կատարվող փոփոխությունների նախագիծը: Աղմկահարույց նախագիծը խորհրդարան է ներկայացրել կառավարությունը:
Խորհրդարանը նաեւ ԱԺ նախագահ կընտրի: Իշխող հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնի համար ապրիլի 26-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստում առաջադրել է խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Խորհրդարանի նախագահի ընտրությունը ընթանալու է փակ գաղտնի քվեարկությամբ:
Խորհրդարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո:




























