Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ, ապրիլի 25-ից անհետացած 34-ամյա Տիգրանն ապրիլի 26-ի երեկոյան տուն է վերադարձել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գյուղապետարանից:

«Դաշտերում էր եղել, շաբաթ օրն իր ոտքով տուն է վերադարձել: Թե ինչ էր անում դաշտերում, ոչ մեկին չի ասել»,- ասացին Տիգրանի համագյուղացիները:

Նշենք, որ Տիգրանն ամուսնացած է, վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Միկոյան փողոցի տներից մեկի հոգեպես անհավասարակշիռ բնակիչ 34-ամյա Տ. Ք.-ն դուրս է եկել տանից՝ թողնելով հագուստը տան մոտակայքում, եւ չի վերադարձել: