Սիրիայի Արաբական Հանրապետությունն ամբողջապես հետեւում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ երկրում քիմիական զենքի ոչնչացման համաձայնագրին:

Սիրիայի պետական  հեռուստատեսությունը հայտնում է, որ այս մասին Դամասկոսի մամուլի ասուլիսում հայտարարել է ՔԶԱԿ-ի եւ ՄԱԿ-ի համատեղ առաքելության ղեկավար Զիգրիդ Կաագը:

Ըստ նրա` վտանգավոր քիմիական նյութերի 92%-ը դուրս է բերվել ՍԱՀ-ի տարածքից:  Կազմակերպությունում  լավատեսորեն են տրամադրված եւ վստահ են, որ անցյալ տարվա ամռանը ձեռքբերված միջազգային պայմանավորվածությունները կկատարվեն, այսինքն`  մինչեւ հունիսի 30-ը Սիրիայի քիմիական ողջ զենքը կոչնչացվի: