Շոտլանդական բանկերին փլուզում է սպառնում, եթե առաջիկա հանրաքվեին տարածաշրջանի բնակչությունը հավանություն տա Մեծ Բրիտանիայից անջատման հարցին: Նման զգուշացմամբ է հանդես եկել Standard & Poor's միջազգային վարկանիշային կազմակերպությունը:

S&P-ի փորձագետները զուգահեռներ են տարել Շոտլանդիայի եւ Իսլանդիայի միջեւ, որտեղ 2008թ. կառավարությունը ֆինանսական աջակցություն չէր ցուցաբերել բանկերին եւ նրանց փլուզման պատճառ դարձել, քանի որ դրանք չափազանց խոշոր էին` փրկելու համար: Արդյունքում երկիրը ֆինանսական ճգնաժամում էր հայտնվել, իսկ արժութային շուկան միայն հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին 90 տոկոսի չափով անկում ապրել, հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան»:

Չնայած Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեին դեռեւս 5 ամիս կա, S&P-ն զգուշացրել է, որ ապագա կառավարության` երկրի բանկային համակարգին աջակցելու մտադրությունն ու կարողությունը կասկած է հարուցում:

Եթե Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի հետ արժութային միության մեջ մտնի, ապա Անգլիայի Բանկը կկարողանա պատշաճ աջակցություն ցուցաբերել, սակայն եվրոյի գոտու անցման պարագայում երկիրը ստիպված կլինի իր ավանդային սխեմաները մշակել: