Եգիպտոսի Էլ-Մինյա նահանգի դատարանը մահապատժի վճիռ է կայացրել երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման եւս 683 ակտիվիստների նկատմամբ:

Հաղորդվում է, որ վճիռը հաստատման է ներկայացվել երկրի գլխավոր մուֆթիին:

Բացի այդ, դատական կոլեգիայի նիստն անփոփոխ է թողել դեռեւս մարտին մահվան դատապարտված եւս 529 իսլամիստներից 37-ի նկատմամբ կայացված դատավճիռը: Մնացածները ցմահ բանտարկության կենթարկվեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամբաստանյալների երկու խումբն անցած տարի օգոստոսին Կահիրեում մեկ ամիս առաջ զինվորականների ջանքերով պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների բողոքի ակցիաները ուժայինների մեթոդներով ցրելուց հետո բռնություններ եւ սպանություններ իրականացնելու մեջ էին մեղադրվում: