«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ ընդդիմություն է դառնում: Այս մասին Ազգային Ժողովի ապրիլի 28-ի նիստի ընթացքում հայտարարել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դեռեւս նախորդ շաբաթ կուսակցությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում նոր իշխանական կոալիցիայի մաս կազմել:
Նիստի ընթացքում խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նաեւ հայտնել է, որ, համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման, մի շարք օրենսդիրների` կառավարության մաս կազմելու արդյունքում պատգամավորական նոր լիազորություններ են տրամադրվել հանրապետականներ Լեռնիկ Ալեքսանյանին, Գագիկ Մելիքյանին եւ Վահրամ Մկրտչյանին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 28-ին, Ազգային Ժողովը պետք է նաեւ խորհրդարանի` հանրապետության իշխող կուսակցության կողմից առաջադրված նախագահ ընտրի:



























