Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, երկրի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է «Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ու իրավական ռեժիմի մասին» օրենքը: Այս մասին տեղեկություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ղրիմն ու Սեւաստոպոլը «օկուպացված տարածքներ» ճանաչող օրինագիծը Վերին Ռադայի կողմից հավանության էր արժանացել ապրիլի 15-ին:
Համաձայն փաստաթղթի, հատկանշված տարածքներ են ճանաչվում նաեւ դրանց շուրջ «Ուկրաինայի ներքին ջրերը եւ տարածքային ծովը, տարածքային ծովի սահմաններում ստորջրյա տարածքը եւ օդային տարածքը»:




























