Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) 3 զինյալ կանգնեցրել են նոր զորամաս կառուցելու համար ավազ տեղափոխող բեռնատարները եւ այրել։
Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Շրնաք նահանգի Բեյութշեբափի եւ Ու;ուդերեի շրջանների միջեւ ընկած ավտոճանապարհին քուրդ զինյալները կանգնեցրել են ավազ տեղափոխող բեռնատարները, իջեցրել վարորդներին, որից հետո այրել են բեռնատարները։ PKK-ի զինյալները սպառնացել են վարորդներին՝ այսուհետ թուրքական զորամասեր կառուցելու համար շինանյութ չտեղափոխել։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է, որ բեռնատարները ավազ էին տեղափոխում նոր զորամասի կառուցելու համար։



























