Փրկարար ծառայությունն ապրիլի 28-ին, ժամը 11.53-ին ահազանգ է ստացել, որ անձը չպարզված քաղաքացին Երեւանի «Բանավան» թաղամասի թիվ 9 շենքից կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ընկել է ներքեւի հարկի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 9 շենքի բնակիչներից մեկը ընկել է 5-րդ հարկի պատուհանին կից ինքնաշեն պահածոների արկղի վրա:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ ապամոնտաժել պահածոների արկղը: