ԱԺ խորհրդարանի խոսնակի թեկնածու Գալուստ Սահակյանը մեծ փորձ ունի, մենք նրա հետ վաղուց ենք աշխատում եւ լավ ենք ճանաչում: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ միաժամանակ հայտնելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի Սահակյանի թեկնածության քվեարկությանը:

Ըստ նրա` Գալուստ Սահակյանը կանխատեսելի անձնավորություն է, եւ դա լավ հիմք է տալիս` հետագա համագործակցության համար: «Նա մի լավ հատկություն ունի. կարողանում է ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ, դա անում է նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներում, փոխզիջումներ է գտնում»:  Սակայն Ռուստամյանն ընդգծել է, որ իրենք չեն քվեարկելու, քանի որ իրենց մասնակցությունը ոչինչ չի փոխի, իսկ ձեւական քայլ խմբակցությունը մտադիր չէ կատարել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am