Իրանի մայրաքաղաք Թեհրանում ուղեւորատար ավտոբուս է շրջվել. մահացել է յոթ մարդ, եւս 22-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում են տեղական իշխանությունները:

Վթարը երկուշաբթի առավոտյան է տեղի ունեցել` Ազադեգան-Հակիմ պողոտաների խաչմերուկում:

Մահացածների թվում են վեց կին եւ մեկ տղամարդ: Վնասվածք ստացածներից մի քանիսի վիճակը ծանր է:

ՃՏՊ-ի պատճառները հետաքննվում են:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին երկրի Խուզեստան նահանգի տարածքում եւս մեկ` երթուղային ավտոբուս էր շրջվել: Միջադեպի արդյունքում մահացել էր 11 մարդ, եւս 19-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: